ՈՂՋՈՒՅՆ

Նորից ողջույն նրանց ով եղել է, մյուսներին ողջույնը ներքևում է, ինչու նորից, որովհետև մի անգամ շատ շատ շաբաթներ առաջ, երկու երիտասարդ փորձ կատարեցին գտնել մյուսներին, որոնք կան բայց չեն երևում անիմաստության անծայրածիր ծովում, միացնելու համար մեր լաստերը, վերջ ի վերջո հասնելու համար մեր ընդհանուր երազանքին, ցավոք ինչպես հաճախ լինում է կարծես թե չստավեց, բայց մենք դեռ այստեղ ենք, ու դեռ փնտրում ենք, ու եթե մենք փնտրում ենք քեզ, ձայն տուր, որ իմանանք, որ դու հասար այստեղ, մեզ կարող ես ուղարկել էլեկտրոնային նամակ, մեր էլեկտրոնային աղավնու բունն է ` hiphopcenter@mail.ru:

 
Ողջո՜ւյն

Ողջույն, մեր բարեկա՛մ, եթե հիպ-հոպ բառը տեսնելով, դու եկել հասել ես ստէ, որեմն արդեն, ինչ որ չափով, մեզ բարեկամ ես, ուրեմն ողջունում ենք քեզ, (հուսալով, որ դու չես ողջունում մեր հաղորդումը, առավել ևս չես շնորհավորում, և մեզանից շնարակալություն չես հայտնում :) Ողջո՜ւյն քեզ, տղա ես թե աղջիկ, ջահել կամ ոչ այնքան, սև ես թե սպիտակ, մենակ երկնագույն չլինես (գոնե հիմա պետք չի էլի... հեռու մնա, խնդրում ենք): Թույլ տվեք միանգամից շնորհավորել ձեզ այս մեծ իրադարձության, մենք կասեինք համազգային արժեքներից` կարևորագույնի ձեռքբերման, կապակցությամբ: Վերջապես և վերջնականապես բացվեց առաջին, լուրջ, հիպ-հոպ մշակույթին (շարժմանը, գուցե ավելի հայտնի "դվիժենի" անունով) և նրա հետ կապված բոլոր պատճառահետևվանքային երևույթներին վերաբերվող ցանցային (ինտեռնետ) կայքը (սայտը): Փաթոսը սազական է այս սայտին քանի, որ դու այստեղ կգտնես ամեն ինչ, իսկականից իսկական "հիփ-հոփ"-ի մասին: Դե քանի եկել ես, մի քիչ հարմարվի, էսա կոֆեն դնում ենք:)

Ի՞նչ ենք ուզում
 
Մեծ մաշտաբով, ոչինչ, այսինքն չիշտ կլինի ասել ամեն ինչ էլ ուզում ենք, բայց հիմա միակ հնարավորությունն ենք գտել այս սայտը, գտնելու հիպ-հոպ մշակույթով զբաղվող, սիրող, հարգող մարդկանց, ասելու մեր խոսքը, և ավելի կարևոր է, լսելու, ու բոլորին էլ լսեցնել տալու քոնը, այսինքն հույս կա այս էջը դարձնել` սկզբի համար մեր, իսկ ապագայում ավելի շատ Քո` հիպ հոպ-ի և ընդհանրապես կյանքի վերաբերյալ կարծիքներով կիսվելու տեղ: ՈՒնենք մեծ պլաներ (նպատակի իմաստով) կապված հիփ-հոփ -ի հետ, դրանցից կարևորագույնը "հիփ-հոփ կենտրոնի"-ի բացումն էր մնացածը ժամանակի հարց ա, հա մեկ էլ փող ա պետք, ով ինչքան կարա:
 
Ո՞վ ենք մենք
 
Թվում ա, մեր սայտի հասցեից պետք է հասկացած լինեիր, որ հասարակ, սովորական տղեք ենք, որոնք հանգիստ չեն շնչում "հիփ-հոփ" բառը լսելիս ( նրանց համար ով չհասկացավ, թե որտեղից պետք է այդքան հեռատես լիներ, բացատրենք, narod.ru-ն անվճար սայտ տեղադրելու տեղ է, ակնհայտ է, որ փող, ծանոթ, նման այլ հնարավորություններ չունենք, հետևաբար հասարակ ենք, թե ինչպես կարող էիք կռահել, որ տղա ենք, դժվարանում ենք ասել, բայց ցավոք, դեռ հիփ-հոփ-ով լուրջ զբաղվող աղջիկ չենք ճանաչում, հա հենց տենց):
 
Նախագծի մասին
 
Վերջին ժամանակներս Հայաստանում չափազանց շատ են խոսում "հիփ-հոփ"-ի մասին առանց խորը պատկերացնելու նրա էությունը, հոգեբանությունը, պատճառները ու պահանջները, նույնիսկ քննադատում են այն: Մենք չենք զարմանում, այս ամենը նորմալ երևույթ է հոգևոր սով ապրող, մշակույթային իմունիտետից զուրկ հասարակության համար, և այդ ամենը կեղտ ու զիբիլ է: Մեր նպատակն է ճիշտ ներկայացնել հիպ-հոպ-ը, այն հասցնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ցույց տալ նրանց իսկական արվեստ և ցույց տալ նաև այն զիբիլը, որը ներկայացվում է այդ արվեստի փոխարեն, իսկ եթե քեզ հեչ էլ պետք չի, որ քեզ ինչ որ մեկը ցույց տա, միացիր մեզ ու ցույց տու ուրիշներին:
 
Դե ինչ, նախաբանի համար մի բան էլ շատ էր, որպես նախավերջին խոսք կասենք, որ են բոլոր քֆուրները որ կարդալու ընթացքում և սրանից հետո հնչել են մեր հասցեին անդրադառնալով էկռանից... դե դու ջոգիր (ստռախովկի համար էլի): Զգացիր քեզ ինչպես քո սայտում, մաղթում ենք առողջություն, երջանկություն, գործերին հաջողություն...., ուսման մեջ,........
 
Հետո՞ ինչ
 
Սայտում ըստ բաժինների տեղադրել ենք մինչ այժմ մեր գրածները` ՉԳԻՏԵՄ-ում: ԿԱՐԾԻՔՆԵՐ-ում կարող ես հենց հիմա կարծիք թողնել, չնայած ամենա կարևորը, ՉԳԻՏԵՄ-ից հետո ՖՈՐՈՒՄ-ն է, այստեղ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ հասարակ տղեք ենք, սայտը անվճար է, narod-ի ֆորումը լավը չի, մյուս կողմից էլ առանձին ֆորումում կլինենք մի տեսակ առանձնացված աշխարհից, այս ամենը գիտակցելով ֆորումը պետք է անենք սայտից դուրս, բացել ենք թեմա ու սպասում ենք քեզ: Եթե ուզում ես հոդված (լավ իմաստով) ունենալ ՉԳԻՏԵՄ-ում կարող ես ուղարկել այստեղից: Մնացած ամեն ինչի համար գրի մեզ մեյլով` hiphopcenter@mail.ru:
  ©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz