Մշակույթ կամ ես դրանց մե...

Ուրախ կլինեմ, եթե այս էջում արտահայտված մտքերից ոչ մեկը նորություն չի լինի քո համար, ավելի պակաս, բայց էլի ուրախ կլինեմ հակառակ դեպքում, եթե կդիմանաս ու կհասնես վերջի նախադասությանը, ոչ նպատակ ունեմ քեզ ինչ որ բան սովորեցնելու ոչ էլ մեր կողմը կանչելու, քո կյանքը քո ձերքերում ա, պարզապես գիտակցումը այն ցավալի փաստի, որ մշակույթը վերանում է այն կրողների փոքր քանակի կամ համախմբված չլինելու պատճառով ստիպում է գործել, գրել, ստեղծել, անել այն, ինչ թվում է պետք է...

Այս ամենի ստեղծման հիմնական նպատակներից էր ( չհաշված կողմնակիցներ գտնելու, ներկա վիճակը քննարկելու, ճեղքելու, հասնելու և այլն) այն ըմբռնման տարածումը, որ Հիփ-Հոփ-ը մշակույթ է, ոչ թե երաժշտության ուղղություն(ռեփ) կամ լավ վաճառվող ապրանք, տարբեր առանձին ատրիբուտներ և այլն... Այստեղ մտածենք մի քիչ այն մասին թե էտ ինչ բան ա " մշակույթ" ասվածը: Փոքրիշատե ուշադիրները նկատած կլինեն բառի "մշակել" արմատը, այսինքն որևէ արտահայտչամիջոցի(ների) օգնությամբ մարդու կողմից մշակվելու արդյունքում ստացվող նյութական կամ հոգևոր արժեքների միասնություն:-)( չէի սպասում )

Ոնց էլ հնչի սահմանումը, որը հավանաբար լրիվ չէ, կարևորը նա յա, որ մշակույթը միշտ ստեղծվում ու նպատակ ա հետապնդում հասարակության զարգացումը, սրան հասնելու համար նույն այդ հասարակության համար արժեքներ ստեղծելով կամ ավելի հաճախ եղածը դասակարգելով, ջրի երես բերելով, մաքրելով տարբեր ազդեցություններից, կամ նեղ շրջանակների համար կարևոր արժեքների մեջ գտնելով համամարդկայինները և տարածելով դրանք նորից ի օգուտ հասարակությանը, հետևաբար և մարդկությանը:

Բացի հասարակության և մարդկության համար անհրաժեշտությունից, առանձին ուշադրության է արժանի մշակույթի նշանակությունը անձի համար, այն վաղուց արդեն դարձել է անձի հոգևոր ազատության բանագավառ, այս տեսակետից անիմաստ ու վտանգավոր է բոլոր այն ձևերի գոյությունը, որոնք իրենց կոչում են մշակույթ, սակայն միակ նպատակ ունեն ստրկացնել ու ստորացնել` սահմանելով կանոններ, սահմաններ, որոնք պետք է զսպեն անձի ինքնաարտահայտոմը: Նկատենք որ Անձ ասելով հաասկանում ենք հենց Այն, ներկայումս մասամբ ներմուծվող իսկ ավելի հաճախ հենց մեր երկրում էլ հաջողությամբ ստեղծվող "արժեքների" քաշի տակ ճմռթված, ժամանակին դեռ հին փիլիսոփայական ձեռագրերում հանդիպող հասկացությունը, որ անձը` միշտ ստեղծագործություն է, պայքար է ` պարտություններ և հաղթանակներ, որոնում և ձեռքբերում է, ստրկության հաղթաղարում ու, ամենակարևորը ազատություն է:

Մշակույթը նաև ինչ որ տեղ գաղափարախոսության տարածմամբ է զբաղվում, այս բառն էլ, թե մեր նախկին մեծ պետության թե մասսայական մշակույթի ազդեցության արդյունքում բավականին աղավաղվել է, ու բացասական իմաստներ է ստացել, ինչ էի ասո՞ւմ... հա, մշակույթը տարածում ա գաղափարներ, որոնց նպատակը` բնական կանոն հանդիսացող անհամաձայնությունը (էնթրոպիայի մեծ արժեքը) հաղթաղարելն է, արդյունքում անձը պետք ա դառնա մի որոշակի համակարգի լիիրավ մասնիկ, միաժամանակ, ոչ թե ձուլվելով մարդկանց ամբողջության մեջ այլ բյուրեղանալ, հասկանալ սեփական "ես" - ի կարևորությունը: Մշակույթում սեփական ազատության և անկաշկանդության արդյունքում է, որ մարդը բացահայտում է թե ինչքանով է բնականը արտահայտվել իր մարդկային էության մեջ, ինչքանով է իր մեջ եղած մարդկայինը` համամարդկային: Մարդու էությունը միշտ պարունակում է ինչպես փորձով պայմանավորված իրական չափանիշներ այնպես էլ կատարյալ, երևակայական արժեքներ, մշակույթը և արվեստը օգնում է հաղթահարել այս երկուսի միջև եղած հակասությունները, միաժամանակ ստեղծում է ճիշտ պատկեր սեփական դիրքորոշումների մասին, որոնք կարող են այնուհետև օգտագործվել այլ արժեքների ուսումնասիրման, դրանց մասին կարծիք ստեղծելու համար, ինքդ քեզ հարցնելու համար " Արդյո՞ք սա իմն ա", " Արդյոք ես էդպես եմ տեսնում":

Մյուս կողմից, մշակույթի նյութական արդյունքները` արվեստի գործերը, միշտ էլ բերել է պարզապես հաճույքի զգացողություն, նույնիսկ առանց խորը իմաստ փնտրելու, էս պատճառով մշակույթին միշտ եղել է և հիմա էլ, ավելի հաճախ առանց խորը ըմբռնման, մեծ տարածում ունի, այսպես կոչված գեդոնիստական (հայերեն երևի կլինի "հաճոյապաշտական" կամ էլ ուրիշ ձև) մոտեցումը, ըստ դրա հաճույքը կարևորագույն արժեքն է, որը պետք է փնտրվի ամեն ինչի մեջ, այդ թվում արվեստի: Պետք է ասել, որ միջնադարում այս մոտեցումը առաջադիմական էր, եկեղեցու և պետության կողմից առկա բազմաթիվ սահմանափակումների առկայության դեպքում, իսկ ներկայումս դարձել է հետադիմական` անբարոյականության պարզ բացատրություն լինելով, այդպես էլ է լինում:

Ի միջի այլոց, տեղին է տեսությունից վեռադառնալ թեմային, ինչո՞ւ Հիփ-Հոփ: Որովհետև առաջադիմական է, գոնե մեր երկրում, ճիշտ արվելու դեպքում: Առաջադիմական մշակույթը բացի նրանից, որ միշտ բավարարում է մարդու արդի հոգևոր պահանջներին, նաև փրկում է ստանդարտացվելուց, զոհ դառնալուց հնացած մշակույթից առանձնացված և հաստատված տարբեր ստերեոտիպերին: Բնական հարց է թե ինչով է որոշվում մշակույթի առաջադիմական լինելը: Պարզ է, որ միայն ասելով "Հիփ-Հոփ" դեռ առաջադիմական չես դառնում, կարևորը այն է ինչ ես բերում քո հետ, արդյոք քո արածը նորություն է, կամ եղածի վրա յուրահատուկ հայացք է, արդյոք չի պարունակում հետադիմական այլ ուղղությունների ազդեցությունները, օրինակ շովինիզմի ( ճիշտ է փոքր ծավալների դեպքում այն օգտակար է, բայց միշտ չէ որ հնարավոր է չափը չանցնել): Պետք է հասկանալ, որ արվեստը իրականության չոր նկարագրություն չէ ( դա ավելի շատ պատմագրություն է), այն նույն այդ եղածի մեջ համամարդկային կամ գոնե ազգային արժեքների, ցանկալի է նոր, որոնումն է, ինչը, հասկանալի է, կբերի զարգացման:

Ասածս ինչ ա, ես իրանց... Դա գուցե շատ ավելի հասկանալի է արտահայտում վերաբերմունքը հետամնացությանը քան այս բոլոր բարդ ու խորիմաստ լինելու հավակնող նախադասություները: Վերջում հիշենք, որ բոլոր նվաճումների համար զոհաբերություններ են պետք, չվախենանք դրանից: Եթե շեղվում եմ թեմայից, կներես, հասկանո՞ւմ ես, շատ ասելիք կա, եթե դու էլ ունես, բեր, կիսվի, ասա, գուցե հենց քեզ են սպասում բոլորը:

©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz