Ռեփը Հայաստանում կամ մեր ռեփը ուրիշ ա

Ռեփը Հայաստանում կամ մեր ռեփը ուրիշ ա
(էնքան ուրիշ, որ երբեմն կասկածում ես արդյոք էտ ռեփ ա)

Բարև ձեզ, այս էջում խոսալու ենք(եմ) Հայկական ռեփի մասին նրա անցյալի(ըհը ըհըըըը), նրա ներկայի (վայ քու արաաա), ու, որքան էլ զարմանալի թվա, խոսալու բան կա նաև նրա ապագայի մասին: Առաջին հայացքից թվում է թե ասելու բան չկա, երկրորդ հայացքից նույնպես, իսկ երրորդին արդեն ձանձրանում ենք: Կարճ… շատ կարճ ասած

" Հայաստանում ռեփ չի եղել, չկա ու … " Լավ գործը չսկսած չեմ ուզում կռռռալ, բայց դժվար էլ լինի, համենայն դեպս նման պայմաններում: Իսկ նրանց համար ովքեր "չի եղել"-ի վրա անարդարացիորեն ոգևորվեցին, ակամայից բացականչելով "բա էն … բա էս… բա… էն տղեքը խի ռեփ չեին երգում" կասեմ, որ հարգելիներս դուք ուղղակի լավ չգիտեք թե ռեփը ինչ ա (առանց նեղանալու): Ովքեր որ մանրամասնորեն ծանոթ են ռեփի պատմության հետ (ոչ թե Թուփակի մասին մի երկու հատ ռոմանտիկագանգստեռամիստիկ պատմություններ են լսել) շատ լավ պատկերացնում են, որ ստեղծել ռեփ Հայաստանում անհաջող ինտեգրելով Ամերիկյան քարացած գաղափարները հնարավոր չի , չնայած որոշ մարդիկ համառորեն շարունակում են անել դա, ստեղծելով չքնաղ, հիասքանչ, գեղեցկագույն զիբիլ: Հասկանում եմ նախադասությունը երկար էր, բայց հեսա օրինակի վրա կբացատրեմ ասելիքս:
Վերցնենք թեկուզ նեգռական գետտոն, որտեղից որ ամեն ինչ սկսվեց,իմիջիայլոց, ինչ որ Հայաստանում գետտո կամ մեկուսացված նեգռեր չեմ տեսնում:
Վերցնենք Գառլեմական բի-բոյների տրամադրությունը, հիմնական ասելիքը` "արի հանուն գեղեցիկի, հանուն խաղաղության, հանուն շարժման պարենք բռեյք, չե որ մեզ ետ դուր ա գալիս", Հայաստանում` չկա :

Ուրի՞շ ասեմ:

Ասեմ, վերջին ժամանակներս հարստացած, կոպիտ ասած, հաբռգած նեգռերի կամ ընչի մենակ նրանց, նաև սպիտակ ռեփեռների մասին, որոնց մտքինը ամբողջ ամերիկական բյուրոկրատ, չաղ, հարուստ ու ռասսիստ մասսային ցույց տալ , որ իրանց փողերը ավելի շատ ա, իրանց ավտոները ավելի մեծ են (բառի բուն, իսկ հետո նաև փոխաբերական, դե "ավտոները" էլի, իմաստներով ), որ իրանք ցույց տվեցին, ավելի ճիշտ ունեցան (դե հայերեն չի լսվում էլի, ռուսերեն կլինի îòèìåëè) էտ մարդկանց ու շարունակում են այդ հաճելի զբաղմունքը: Հիմա վերցնենք էտ ամենը ու օվկիանոսի վրայով բերենք Հայաստան: Տամոժնեն չեն անցնում` քֆուրները, անհասկանալի նեգռական թեմաները (որոնք կազմում են ապրանքի 70%-ը, պատկերացնում եմ Երևանյան քուչեքից մեկում կազմակերպված մարտ, որտեղ հնչում է առանց քֆուրների dozens, դոդձիկների բազառ), բռեյքդանսը կփոխարինենք տկլոր ախչիկների հոծ բազմությամբ, 50Cent-ի (լեզուս չորանա) փոխարեն ինչ որ էմսի Սվարչիկ ցույց ա տալիս պապայի փողերը, պարող կադիլակների տեղը մտնում են դեպուտատ հոպարների թույնինգած բռաբուսները, կամ վերջի վարյանտ իտալական բանտաժներով նիվա: Երգում են թե ինչ լավ ա, երբ քո պապան հարուստ ա ու դու իրա փողերով կայֆավատ ես ըլնում, ավտոտ ես դզում փչում (պրիտոմ ընենց ժիգուլի կամ սովետական ուրիշ չի, են ամենալավերից, ամենաթանգերից), ամառը ախչիկներով (կիսատկլոր, մնումա ասեն թե դրանց ինչքան փող տվին): Ու էտ ամենը մենք անասելի հիացմունքով լսում ենք , մարսելով որպես ռեփ (ծխցրեց, ափսոս չեմ ծխում): Մերն ուրիշա:
Հիմա էլ խղճի դանակով խոսքս կտրում են " չկա " բառից հիասթափված, բայց պայքարելու պարտրաստները (նրանց են միանում "չի եղել"-ի վրա ոգևորվածները, ճիշտ ա արդեն մի քիչ մտախոհ հայացքներով), հանելով փայփայած ու երևի իրանց ամենագլխավոր կոզրը ` "ժողովրդի դուրը գալիս ա են ինչ անում ենք, ջահելությունը լավ էլ լսում ա, հըլը լսի նրանց հեռախոսների զանգերը մեր երգերն են, մեր նկարները նրանց սենյակների պատերին են, մեզ հրավիրում են հարցազրույցների (կարևոր չի որ մենք դրա համար մուծվել ենք, բա շոուբիզնես ա, ի՞նչ էիր ուզում), կարճ ասած մեզ շան տեղ են դնում, լավ իմաստով: Փաստը անառարկելի է, չնայած մանր մունր հանգամանքները (ասենք` ոչ բոլորն են ըտենց, նրանք ուրիշ բան չեն լսել, ընտրության հնարավորություն չունեն, վերջապես ամենախղճուկ պատճառը` պարզ թեմաները հեշտ են ընկալվում և ընդունվում): Ես ընդունում եմ, Այո՛, եթե ժողովուրդը չլսեր, ձեր գոյությունը անիմաստ կլիներ, ինչքան էլ փող ունենայիք: Մենակ մի հարց " դուք ի՞նչ կապ ունեք ռեփի հետ ":
Անցյալի ու ներկայի խնդիրները համարում եմ քչից շատից լուծված, անցնենք ապագայի "հիմնախնդրին": Հայոց հարց, անլուծելի պարադոքս, անեկդոտների նոր ալիք, ուղղակի գլխացավանքի հասցնող բանավեճեր, անդուր հայացքներ, տաք թոք-շոուներ ճչացող թեմաներով ("նրանք ապրում են մեր կողքին" , "իմ ամուսինը ռեփեռ է", "սև հոգի հայ մարմնում"), թերթերը կգրեն որ "ընդիմության արած գործերն ա", քաղաքացիական պատերազմի շեմին, կոֆեն էլ չի օգնում, ահա այն պատկերը, երբ իսկական Ամերիկյան ռեփը ներխուժի Հայաստան (այսինքն էն տամոժնուն կաշառում ենք ու ամեն ինչ օրիգինալով բերում): Հայը ետ ռեփը չի հասկանա, նրա համար պետք ա թարգմանել (բացատրել որ վախենալու կամ ատելու բան չկա, ռեփ-ը բոբո չի, ոչ էլ կծում ա): Իսկ թարգմանությունը շատ պարզ ա:
Ռեփը խաղ ա (իհարկե ոչ դուռակիի մակարդակի, կանոնները պարզ են, նայի պատմությունը ու ամեն ինչ կջոգես) որին կարող են մասնակցել բոլորը, սկսած քուչեքում պպզած շաատ լավ տղեքից, իրանց փոքր ու ոչ այդքան փոքր աաախպերներից, վերջացրած տատիկներով, պապիկներով, բոոոոլոոոորոոով:
Տապոռները ու ջագիները (իմիջիայլոց մարդը կարա ջագ ըլնի բայց ռեփ-ի հետ կապ չունենա, և հաառակը` պարտադիր չի որ ռեփեռը ջագ ըլնի), ալիգարխները ու սովետի թվի ինժիներները, տնային տնտեսուհիները իրանց տնտեսության հետ միասին, Ծիրանիկ գյուղը գյուղապետի հետ միասին, բոլորը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ասելու բան ունի, կիսվելու ցանկությունը նրանց կհանի միկռաֆոնի մոտ առանց ամաչելու, քանի որ բոլորն են այստեղ, մեկը քեզ ա ասում, դու ուրիշին: Քո թշնամուն ինչ վատ բան մտքովտ կանցնի, հարազատիտ քաղցր բառեր, հայերովս ետ գործից լավ ենք:
Հետո հայերովս լավ փիլիսոփա ենք, իսկ ռեփում մեծ-մեծ (ճիշտ-ճիշտ) խոսալը կարևոր ա:
Բայց (չէ, չէ էսի են վատ բայցերից չի որ ամեն ինչ հարամում ա) ռեփը եղել ա, ու կմնա ջահելների խաղալիքը, նրանք ստեղ թագավոր են, խոսալու առիթ` ու ես լռեմ, չլնող բան ա:
Հա մեկել մի բայց էլ, որպեսզի էտ ամենը չվերածվի իշխանությունից, կամ ծանր սոցիալական վիճակից դժգոհող մարդկանց միտինգի, պետք ա պահպանել խաղի կանոնները:
Դե ինչ, խաղը կա, կանոնները ում որ պետք ա
Կարդալով էս ամենը տպավորություն կա թե ամեն ինչից խոսացի, բայց ամեն ինչ կիսատ մնաց, ու չպատասխանեցի ամենա գլախավոր հարցին "լավ հիմա ու ընդհանրապես ինչ անենք???" (հնչում ա որպես "հա ինչ անենք"): Ճիշտն ասած մենք էլ շատ ասելիք ունենք, գտնում եմ շտապել պետք չի լսեք WU TANG CLAN (շրջանայինի պռակատնոցում կա) և ամեն ինչ լավ կլինի, ինչպես ասում են "Մնացեք մեզ հետ":
Շարունակելի . . .

©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

 

Используются технологии uCoz