ԱՍԵԼԻՔ
Շնորհակալ ենք

Նախ ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, այցելության համար, և որ մինչև հիմա մեզ հետ եք:

Ասելիքը

Ասելիք շատ կա, սակայն կաշխատենք խնայել ձեր ժամանակը ու գումարները և կձգտենք լինել "մաքսիմալ կարճ": Սայտ բացելու հիմնական նպատակը հանրությանը (ձեզ) ներկայանալու, արտահայտվելու, բազմաթիվ խնդիրների, երևույթների շուրջ կարծիք հայտնելու ու մեր նման կամ գուցե և այլ կերպ մտածող մարդկանց կարծիքն էլ լսելու (կարդալու) ցանկությունն էր (սահմանադրության եսիմ, որ հոդվածի եսիմ որ կետում ասվածա . Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու, ազատ խոսքի բնական անօտարելի իրավունք): Եթե հաշվի առնենք մեր յուրաքանչյուրի քոմփյութերի հետ ունեցած կապվածությունը, ապա ինտեռնետը հիանալի միջոց-միջավայր էր:

Ինչի Համար
Ամեն օր տնից դուրս գալով մենք գնում ենք կամ գործի կամ դասի կամ ուրիշ տեղ, շփվում բազմաթիվ ծանոթ, անծանոթ մարդկանց հետ ու հաճախ լսում ենք խոսքեր. “Հիփ-հոփը էս, հիփ-հոփը էն”, “էսի ռեպ ա, էնի ռեփ չի”, “էս ջագիներին հլը նայի”, “Թուփակից լավ ռեպեռ չկա”, նույնիսկ սենց բան լսվեց վերջերս` “ինչ տարբերություն ռեփի ու հիփ-հոփի մեջ”: Տեսնում ենք պատերին գրված արտահայտությունները: Հիփ-հոփը վաղուց արդեն քաղաքում ա ու շնչում ա նրա առօրյայով, սպասելով թե երբ վերջապես նրան խոսք կտան, որպեսզի պատասխանի էս բոլոր հարցերին: Չանել ինչ որ բան կնշանակի ինքնասպանություն (համենայն դեպս մեր համար): Նպատակները շատ են, ռեսուրսները քիչ, արդյունքում որպեսզի չառաջանա հիասթափություն ակնկալում ենք ձեր մասնակցությունը:

Հասատատ պետք ա անել
Ասվեց արդեն որ հաճախ հանդիպում ենք մարդկանց, իրավիճակների, լսում ենք խոսքեր, որոնց ոչ միայն չի կարելի հանդուրժել, այլ ցանկություն կա կոշիկով հասցնել շատերի բերն... ասածս էն ա, որ թեև ուզում ենք, բայց չենք անում, ոչինչ չենք անում: Ում ասում ես, կասի «մեկ ա, չի օգնի»: Պարզ ա, մենք էլ ենք սաղ կյանքներս ապրում այս հասարակությունում ու գիտենք, որ ավելի հաճախ չի օգնում, ԲԱՅՑ հաստատ մի օր կփոխվի չէ, ու եթե մենք սովորենք նրան, որ պետք ա լռել մենք ոչ միայն չենք նկատի, երբ այդ սպասված օրը կգա, այլ այն կարող ա և չերևա: Կարճ ասած, պետք ա, հաստատ պետք ա ասել, գոռալ, թող, միանգամից հո չի ազդի, կգտնվեն մարդիկ, որ քեզ կհասկանան կգոռան քո հետ միասին ու եթե նույնիսկ բանի չհասնես (կարող ա տենց էլ վերջանա), մեկ ա հաստատ ինչ որ իմաստ կունենա քո գոյությունը: Ինչ վերաբերվում ա հիփ-հոփ-ին, դա այն մշակույթն ա որտեղ մենք գտել ենք մեզ: Վերջերս շատ ու շատ բաներ միջոցից դառնում են նպատակ իսկ հետո նաև ինքնանպատակ, լիքը ջահելներ կան, որ չգիտես ինչից օգևորվելով ու չգիտես ում փողերով անում են «հիփ-հոփ» «էնքան որ ըլնի», այսինքն ինքնանպատակ, կամ ավելի ճիշտ, աննպատակ: Մենք սկսեցինք այս սայտից, գնալով հույս կա, որ կստaցվեն այլ պրոյեկտներ, որոնք արդեն վաղուց մեր գլխի մեջ աջ ու ձախ են անում սպասելով իրենց ժամանակին: Ինչպես տեսնում ես մենք արդեն արեցինք մի քայլ,իսկ դո՞ւք;

Մտքից` իրագործում, չսպասված, բայց լուծված պրոբլեմներ

Սայտ բացելու միտքը զակատ արած թթուի նման մի օր տրաքեց մեր գլխում ու քանի որ արդեն սկսում էր ուժեղ հոտ գալ մենք շտապ կերպով անցանք գործի: Ու հենց առաջինը բախվեցինք ինֆորմացիայի պակասի հետ (արժեքավոր ինֆորմացիայի): Երևի արդեն ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ռեպի պատմության վերաբերյալ կա շատ լավ գրված ռուսերեն հոդված, որտեղից և կատարում են “թարգմանություն” հայկական թերթերն ու հաղորդումները, ընդ որում շատ անհաջող, մենք այդ տեքստը օգտագործեցինք միայն որպես կարկաս համեմելով այն այլ տեղերից գտած ինֆորմացիայով ու նկարներով, եթե ուզում եք կարդալ օրիգինալը ու ռուսերենից էլ մի բան գիտեք գնացեք այստեղ: Իսկ նրանք ում համար էտի նորություն չէր կարան մասնակցեն մեզ հետ Ֆորումներին կամ ծանոթանան մեր (կամ ձեր) կարծիքների հետ Չգիտեմում:

Լեզվի հարցը
Որոշեցինք hiphop –ը, rap-ը գրել հայերեն չնայած բոլորը չէ որ համաձայն էին, բայց որոշեցինք, որ հայկական սայտ է, թող հայերեն լինեն , այլ է հարցը քիչ հանդիպող տերմինների հետ, դրանք շատ են, և գրել «չորով» հայերեն լավ չի լինի, համ էլ շատ բառեր կարող էին անծանոթ լինել, դրա համար առաջարկվեց սենց լուծում` գրել հայերեն ու կողքը փակագծերում անգլերեն, դա կօգնի կողմնորոշվել նրանց, ովքեր գիտեն այդ բառը, իսկ նրանք ովքեր առաջին անգամ կկարդան այն միանգամից կիմանան նաև անգլերեն ձևը: Կամ առաջացան նման, առաջին հայացքից անհեթեթ, հարցեր “ռեպ” թե “ռեփ”, “հիպ-հոպ” թե “հիփ-հոփ” , “Քուլ Խերք” թե “Կուլ Խեռք” ու ստեղ մենք հասկացանք թե հայերենը ինչքան քարանձավային լեզու յա (թող ինձ ների Մեսրոպ Մաշտոցը բայց ինքն էլ նույն խնդիրների առաջ կկանգներ): Լավ էէէէէհ. . .

Դինամիկ սայտի հարցը:
Ինչպես նկատել էս սայտը գտնվում է narod.ru –ում, ինչը անմիջականորեն կապված է փող չունենալու հետ, իսկ narod-ում չի կարելի աշխատացնել սեռվերային սկրիպտեր (server-side scripts) ( կներեն նրանք ովքեր չգիտեն ինչի մասին է խոսքը ) , այդ պատճառով էջերի փոփոխությունը կապված ձեր ուղարկվող նյութերի տեղադրման, լուրերի և այլնի հետ արվում է «ձեռքով»: ( Բայց դե էտ ամենը ոչինչ Հա, այս բոլոր մանրուքները կարելի է մոռանալ, քանի որ նրանց չհաջողվեց կանգնեցնել մեր նպատակասլացությունը կամ կոտրել ինտուզիազմը..., մենք մեկ ա արեցինք մեր ուզածը ու ձեզ էլ խորհուրդ կտանք:

Դե ինչ

Դե ինչ այն ամենը ինչը մենք ուզեցինք ասել ձեզ ուղղակի, կարծես ասված է, առաջիկայում եթե ուզում եք, կարող եք կարդալ մեր հոդվածները` Չգիտեմում, վիճել մեզ հետ Ֆուրումում, իսկ թե չեք ուզում, մեկ ա հենց նենց մի գնացեք գոնե թողեք մեզ ձեր կարծիքը, որ իմանանք: Հաջողություն:
©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz