Բանավեճ
-Բարև ձեզ հարգելի այցելուններ, ինչպես և խոստացել էինք նախորդ հոդվածներում (եթե իհարկե կարդացել էք [նախորդ հոդվածներ]) անդրադառնում ենք “հայկական ռեփ”-ին, նրա պռոբլեմներին ու հարցերին: Եվ իհարկե կփորձենք որոշակի լուծումներ տալ դրանց, գտնել ելքի ճամփաներ դեպի իսկական հայկական ռեփ:
-Ծափահարություններս, իսկական ՍՄԿԿ 4-րդ համագումարի համար նախատեսված նախաբան: Դե ինչ, ես նույնպես կմասնակցեմ այս հետաքրքիր զրույցին և ինչով կարող եմ օգտակար կլինեմ վերջինս այդպիսին դարձնելու համար: Հարգարժան “պարոն միտք” սկսե՞նք, կոնկրետ թեմայի ընտրությունը ձեզ եմ թողնում:
-Շնորհակալություն “պրն. Ներքին Ձայն” , դուք ինչպես միշտ պերճախոս էք: Եթե անցնենք բուն գործին, ապա մենք կանգ էինք առել “ինչ անե՞լ” հավերժական թվացող հարցին: Այո, հենց հիմա, հենց էս տեքստը կարդալուց հետո, ինչ անե՞՞լ: Ում դիմե՞լ, ուր գնա՞լ, ում հարցնե՞լ... Բայց ամեն ինչ հերթով:
-Կարգով, շարքով, ինչպես ասում էր ոմն անձ:
Ինչ անե՞՞լ, (ծիծաղում է) իսկ դուք ի՞՞նչ կարող էք անել ընդհանհրապես: Մի թե կստեղծեք գետտո, միթե կսկսեք էժան ակումբային շարժում, կդառնաք Քուլ Խեռք, եթե ձեր ընդհանուր ծանոթների թիվը կարելի է հաշվել մատների վրա, ուրեմն ձեր ձեռքում ոչ մի բան չկա: Հասկացեք սիրելիս, միգուցե դաժան է, բայց փաստ դուք նեգռ չեք ու դժվար էլ դառնաք:
-Միանգամից հարձակո՞ւմ, մեծ մեծ քայլերո՞վ: Ջենթլմենավարի չէր, բայց էֆֆեկտիվ: Ինձ թվում էր ես առաջին հոդվածում նույն բանն էի ասում, այնպես որ մենք իսկապես նեգռ չենք դառնա, համաձայն եմ: Իսկ ինչ վերաբերվում է քանակին, ապա այն դեռևս մնում է որակին հակադարձ մեծություն: Կարծում եմ, եթե միավորենք իմ` “ինչ անե՞լ”, և ձեր` “իսկ ինչ կարող է՞ք” հարցերը կստանանք ամենահետաքրքիր ու երևի ամենակարևոր հարցը “ինչպիսին պիտի լինի հայկական ռեփ-ը՞”:
-Այոոոոոոոոոոոո, աաայ դա հարց էր: Անլուծելի: Հիմա յուրաքանչյուրը ընկավ իր երազանքների գիրկը ու պատկերացրեց իր սեփական ռեփ-ի մոդելը: Եվ յուրաքանչյուրի համար իհարկե բացարձակ ճիշտ է սեփական ռեփը: Եվ ի՞նչ կառաջարկեք, հավաքել իրար նման կարծիքները խմբերի և որ խումբը մեծ եղավ այնպիսին էլ կլինի հայկական ռեփը: Հետո մարդկանց հայացքները կփոխվեն ու ամեն ինչ նորից պիտի սկսվի (չնայած էս միտքը հետաքրքիր էր, ու երբեմն էլ պետքական): Ուրիշ առաջարկներ հուսով եմ կան:
-Հարգելիս դուք ինքներդ սկզբում ասացիք, որ հարցը անլուծելի է, բայց ինքներդ էլ ակամայից լուծեցիք այն: Տաաաղաաանդ!!!: Ինչպես ես չեի մտածել`'старо как мир'.
Այո, գոյություն ունեն տարբեր մակարդակի մարդիք, մարդ կա սիգարետ ա ծխում, մարդ կա սիգառ, համապատասխանաբար կծնվի նաև ռեփ-սիգարետ, և իհարկե կծնվի ռեփ-սիգառ: Հնչումա բայց "ռեփ-սիգառներ”:
-Հնչելը հնչումա, հարցա բայց կծխվի արդյոք, չէ որ իսկական սիգառների մեջ կա հոգի ու մարմին, հետո ծուխ և վերջում մնում ա մոխիրը: Իսկ ինչ կմնա ձեր ռեփը լսելուց հետո: Երբ դու լսում էս 80 ականների ռեփ քո մեջ անպայման մնում ա են աշխուժ նեգռը, թռվռացող, պարող, երգող, քո ընկեր, քեզ հավատարիմ ու հարազատ ընկերը: Արդեն 90 ականներին դու լսում էս դաժան, մարդասպան կյանքի ու մահվան միջև, քո (սպիտակի) հետ կռվի մեջ մտած ու քեզ նառկոտիկ սաղցնող գանգստա-նիգգային:
Իսկ հիմա նրանք հաղթողի բոլոր իրավունքներով, հարուստ, հղփացած, ամբողջ օրը ախչիկներ, դիսկոներ (պրիտոմ սեփական), թանգանոց ավտոներ, փողի մեջ լողանալով: Մի խոսքով մնաց մոխիրը:
-Նույնիսկ կյանքն ա նման քո պատմածին, ուր մնաց արվեստը չենթարկվի դրան: Բայց դեռ չծնված մահվան մասին մտածելը . . . ինչ իմա՞ստ
Համել մենք ամերիկայում չենք, մենք հայեր ենք, ապրում ենք Հայաստանում ու ստեղ գործումա ուրիշ համակարգ, ու էտ համակարգը ինչքան գիտեմ ռեփ չի ծնել. . . դեեեռ չի ծնել:
-Իսկ ով ասեց չի ծնել, թող դրա անունը ռեփ չլինի, բլատնոյախառը ռաբիզ կամ հայկական փողոցային ֆոլկ տեսակը, բայց ինչ տարբերություն կա դրանց ու քո ռեփի մեջ: Թող տրամադրությունը մի քիչ ուրիշա բայց ամենակարևորը թեմաները նույնն են: Մարդիկ էլի փողոցի մասին, կրիմինալ կյանք, կրակոցիներ, անբարո ախչիկներ, դավաճան ընկերներ ու ինչպես այնտեղ, այստեղ էլ չեն սիրում միլիցեքին: Ինչպես այնտեղ, այստեղ էլ տղերքը ունեն իրանց բանդաները (այստեղ` ախպերություն), ունեն իրանց պատկանող թաղամաս (այստեղ` քուչա), ընդեղ “լավ” տղեքը քշում են Chevrolet Impala1958 ըստեղ` Նիվա 4x4 1991 սպիտակ, իտալական բանդաժներ, հասկանում էս նույն համակարգն ա միայն գործիքներն են տարբեր: Ինչ կարող ես անել այս դեպքո՞ւմ:
-Ինչ որ շատ առարկայական դարձավ մեր զրույցը, վախենամ սխալվենք չնկատելով դա, արի մի քիչ օպտիմիզմ մտցնենք ու թեման էլ ընդհանրացնենք: Ոչ մեկ չի խոսում ռեփ-ի կրկնօրինակման մասին, այսինք մենք չենք էլ կարող անել դա, դա ծիծաղելի ու արհեստական կլինի: Մենք ունենք մեր սեփական հույզերը, պռոբլեմները ու թեմաները: Ու դրանցից ոչ բոլորն են քո թվարկածներից: Մեր ռեփն էլ կերգի էտ մասին:
-Շատ բարի, ստեղծեք, բայց չզարմանաք, եթե ձեր հանդիսատեսին մատների վրա հաշվել լինի, շատ քչերին ա հետաքրքիր ձեր հույզերը, շատ քչերն են նույն կյանքով ապրում:
-Ավելի լավ, հիասքանչ է, մեզ նախիր պետք չի մենք դրա համար չենք ստեղծագործելու, մեզ պետք են ինտելեկտուալ ռոմանտիկներ, որոնք ունեն նույն “ցավերը”: Մեզ պետք է հավաքական, թիմ: Մենք ընդիմության ցույցի չենք գնում, մենք ստեղծում ենք արվեստ` մեր նմանների համար: Հիմա ջազ Հայաստանում քչերն են լսում, էն նվիրվածները, ու ես իրանց նախանձում եմ: Ճիշտ ա ցավալի բան ա, որովհետև ջազը էտ ջազզզզ ա , բայց լսարանի պակասությունից չի հետևում, որ նա ինչ որ անիմաստ ա էսօր, ընդհակառակը նման թանգ (հոգեկան թանգություն) բաները հիմա մեզ ամենաշատն են պետք, նույն էլ մեր դեպքում պիտի լինի:
-Համաձայն եմ, բայց էտ դեպքում դու իսկականից մեծ խնդիրներ ունես: Մենակ չմնալու խնդիր, քո նշած ինտելեկտուալներին գտնելու խնդիր, մարդկանց բացատրելու խնդիր, անդեռգռաունդային ուղղի: Ինչպես էս պատրաստվում լուծել այդ խնդիրը՞:
-Իմիջիայլոց (տենաս “իմիջ” բառի հետ կապ ունի), մեր սայտը մտնում են մարդիկ: Բայց չգիտես ինչու, են որ ասում ա “ջրի բերած, ջրի տարած”, ոչ ձեն կա, ոչ էլ մի նախադասություն, գոնե ասեին վատն ա, դուք հիմարներ էք, կամ լավն ա ապրեք, չէ, սուս-փուս, ոչ մեկ հանկարծ չիմանա:
-Այ ես հենց դրա մասին էի խոսում քիչ առաջ, մարդիկ մտնում են ու ասում “չէ`, էս մեր ուզածը չի, մենք էլ գիտեինք Թուփակի մասին կգրեն, էլ ինչ ռեփի սայտ առանց Թուփակի” ու փակում են, ձեզնից նեղացած: Իսկ ռոմանտիկները շատ պասիվ մարդիկ են, որ օր ու գիշեր ընկած narod.ru ում ձեզ ման գան:
Մտածեք պրն. Միտք դա ձեր գործն ա, մտածեք:
-Դե ես մտածում եմ անընդհատ, այո հիասթափությունը սպասեցնել չտվեց: Բայց հիմա ես կոչ եմ անում, համենայն դեպս, հանկարծակիորեն սայտ մտած ինտելեկտուալ ռոմանտիկներին, մտածեք էս բանավեճի մասին ու իմացեք որ մենք ձեզ սպասում ենք որպեսզի մի բան սկսենք, թեկուզ մեր համար, մեր հանգստության համար, որ հետո մեր մասին լսվեն այս բառերը:

"Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ,
բացի ամենաանհրաժեշտից` ափից հասնել մինչև կերը և վերադառնալ:
Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը:
Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չեր այլ թռիչքը:"

Ռիչարդ Բախ "Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը"

- Սա երևի այն հազվագյուտ, պահերից է երբ ես ձեր հետ լրիվ համաձայն եմ: Չգիտեմ դու ոնց, բայց ես գնում եմ խմելու...
©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz