Անդեռգռաունդային խռոնիկա
Ու սկսելով շարժումը, մենք պիտի երդվենք, որ կգնանք առաջ

Մ. Լ. Քինգ
Անդեռգռաունդային խռոնիկա

The Roots

Այո, չնայած որ ոչ մի երդում էլ չենք տվել, մենք շարունակում ենք անել են, ինչ մեզ հաճույքա պատճառում, ու էլի փորձում առաջ գնալ: Որքան էլ որ անակնկալ թվա խոսալու ենք հիփ-հոփի մասին (չէիք սպասում չէ?): Բայց էկեք էսօր խոսանք լավ բաների մասին, իսկ հիփ-հոփում լավ բաներ շատ կան մանավանդ 1987-ից
. . . ըըըը . .. լավ մինչև 2002թ, միգուցէ զարմանալու թվա վերջի թիվը (ասենք շատ ուշ չձգիր?) բայց ոչինչ հենց էտ տարում էր որ դուրս եկավ լեգենդառ The Roots -ի`
հիփ-հոփի շեդեվր համարվող "Phrenology" ալբոմը, ու էտ անտեսել հնարավոր չի (մարդ կա որ ստեղ ասեց ում?, էտ ովքեր են??ամոթ): Դելավ, որ խոսք գնաց ասեմ էտ ովքեր են (են որ ասում են է Ախպեեեր, ոոնց դու բանգլադեշցի Վըլոյին չես ճանաչում?? ):
Խմբի կորիզը կազմել են Tariq Trotter-ը "Black Thought" (մականունով) էմսիի դերում, ու Ahmir Khalib-ը "?uestlove"(համապատասխանաբար) հարվածային գործիքներ (ինչ վայրենիա հնչում էս քոմփյութերների դարում) հետո ավելացան նաև բասիստ Hub-ը (իրա բասս գիթառով) ու ռեփեռ Malik B-ն (իրա ռեփով):
Նրանց համար ովքեր տանել չեն կարողանում (մասնավորապես ես) գանգստա ռեփի ցուցադրական ագռեսսիան ու ցածր ինտելեկտուալ մակարդակը, The Roots-ը իսկական փրկություն դարձավ, ալտեռնատիվ ռեփ` համեմված ջազզով, ռիթմ ընդ սոուլով, ռոքով, ֆանկով . . . էլ ինչ լավ բան կա ընդեղ: Մի խոսքով էտ պատմել չի լինի, պիտի լսես: Կարճ ասած 1993-ին դուրսա գալիս առաջին ալբոմը "Organix"-ը,
ճիշտա շատ փոքր տպաքանակով (չգիտեմ էս բառը ստեղ հարմարա) որն էլ այսպես ասած մերոնցականներով իրացնում են, բայց կարևորը մեծ բումն էր ալբոմից հետո, որն էլ շնորհեց խմբին անդեռգռաունդյան գենիներ տիտղոսը: Ում հետաքրքիրա թե ոնց կարելիա ջազզի իմպռովիզացիայի տակ կարդալ կանոնավոր ռեփ քառատողեր "Organix"-ը հիանալի օրինակ է, ալբոմը փոխանցում է նաև փորձարարության անմիջականացնող մթնոլորտը (ասենք հավաքվել ենք տղերքով ու առանց լարվածության, առանց տանջվելու արել ենք են ինչ արել ենք):
Հաջորդ երկու անհամբեր սպասված ալբոմները դուրս են գալիս իրարից մեկ տարի ինտեռվալով` սկզբից "Do You Want More?!!!??!" ը հետո "Illadelph Halflife"-ը միայն ամրապնդում են խմբի ալտեռնատիվ ստատուսը: Ու գնաաաց փառքը, աուդիտորիան մեծանումա, ճանաչում ու հարգանք (ռեսփեքտ ոնց որ ասում են), Lollapalooza-ի հրավեր` որի մասին երևի երազել են բոլոր ռեփեռները, կոնտռակտ MCA լեյբլի հետ: Բայց տղերքը չեն կորցնում իրանց ու մնում են նույն հիմքերի վրա ու դուրսա գալիս իրանց ամենահայտնի ալբոմը "Thing Fall Apart"-ը: Կարծում են են փաստը որ էտ ալբոմից "You Got Me" երգը ստանումա գռեմի արդեն ամեն ինչ ասումա (են ժամանակ գռեմի ստանալը դժվար էր, ու ամեն մի սպիտակ լպռծունի գռեմի չէին տալի): Սակայն The Roots ի կոզրը միշտ էլ մնումա իրական հնչեղությունը, իրական ձայնը, իրական շոուն առանց ֆանագռամաների ու քոմփյութերային դզոցի-փչոցիների: Ու որպեսզի ավելի ընդգծվի նրանց այդ առավելությունը` դուրսա գալիս "The Roots Come Alive"
համերգային ալբոմը, կազմված նրանց համերգային ճամփորդության ընթացքում ելույթների հատվածներից: Էսքան գրելուց հետո նույնիսկ ես հելա հանգստանալու, ուր մնաց տղերքը չգնային հանգստի: Որը տևեց մինչև արդեն նշված "Phrenology" ալբոմը 2002 թվին: Չնայած հանգստի ընթացքում էլ խմբի անդամներ Malik B-ն, Rahzel-ը զբաղվում են սոլո-կարյեռայով: Իսկական հիթեր "Rock You", "Water" և "Thought @ Work", սոուլը Jill Scott-ից, պոպը Nelly Furtado-ից, ռեփը Talib -ից, ֆանկը Bad Brains -ից, էլ ինչ էք ուզում, աննախադեպ խառնուրդ ռեփից, սոուլից, դռամ ընդ բասսից, ֆանկից, գառաժ ռոքից, կարճ ասած տղերքին (ու Nelly Furtado-ին, թե դու ինչ էս մեջ ընգե ) բացել էր, ու առանց ինչ որ վախի ու կոմպլեքսների տղերքը խառնել էին ինչ որ ընգել էր ձեռի տակ: Նման պիկից ու հաջողություններից հետո պարզա հաջորդ "Tipping Point" ալբոմը մի քիչ թույլոտ եղավ ու լավ կրիտիկայի առժանացավ, չնայած իսկական ռեփի գիտակները ու պարզապես լավ երժշտություն սիրողները կգնահատեն արժանագույնս: Ստեղ նույնպես կատարվել են էքսպերիմենտներ ռեգգի ու էլեկտրո ոճերի հետ:
Այո հենց դրա մեջ էլ կայանում է The Roots ի առանձնահատկությունը, անվերջ էքսպերիմենտներ, անվերջ փորձեր տարբեր վոճերի հետ ու ամեն ամգամ նոր նոր բան հայտնագործած, նրանք ցույց են տալիս իսկական արվեստ, ու հույս ունենանք դեռ ցույց կտան:
Իսկ որպես վերջաբան.

խմբի կազմը`
Black Thought - MC
?uestlove հարվածային
Hub - բասս
Kamal - ստեղնաշարային
Scratch թրնթեյբլիզմ (անունից արդեն պարզա)
Ben Kenney գիթառ

դիսկոգրաֆիան`
Organix / Remedy / 1993
Do You Want More?!!!??! / DGC / 1995
Illadelph Halflife / DGC / 1996
Thing Fall Apart / MCA / 1999
The Roots Come Alive / MCA / 1999
Phrenology / MCA / 2002
Tipping Point / Geffen / 2004

©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz