Straight outta Երեվան
Չնայած չէինք ուզում այս թեմաներին տեղ տալ սայտում, բայց ինձ թվում ա արժե, որովհետև վաղ թե ուշ դրանց ժամը կգա, իսկ հոդվածը կկանգնեցնի որոշներին դե իսկ մյուսները ուղղակիորեն կուղարկվեն... այստեղ, պետք է ասել, որ այս հոդվածը դոգմա չէ և մենք ողջունում ենք այս թեմաների ԱՌՈՂՋ քննարկումը:

Նախ 2Pac-ի մասին:
Կհանդիպեն մեր ճանապարհին մարդիկ, որ կպնդեն, որ նա է որ կա ու վերջ, որ նա է ալֆան և օմեգան, որ "Պակից էն կողմ" ռեփ չկա, և էլի ու էլի (ամեն ինչ չեմ կարող թվել, որովհետև այդ տեսակ մարդիկ, ընդհանրապես շատ բաներ կասեն): Այս հոդվածը կոչված չէ ընկնելու պատմական իրարաանցումների հայտնաբերման ու քննարկման, որոնց արդյունքում վերոհիշյալ ամերիկյան ռեփերը դարձել է հայ երիտասարդների համար չափանիշ, սակայն այստեղ ուզում եմ հիշեցնել, որ բացի 2Pac-ից կան շատ ու շատ այլոք, որոնց մասին դու գուցե (կարդա` հաստատ) չես լսել, ուրեմն պետք չէ ՌԵՓԻ և, նամանավանդ, ՀԻՓ-ՀՈՓ-ի մասին զրույցները վերածել "Պակ"-ի մասին զրույցների, եթե դա իհարկե չի համապատսխանում թեմայի ընթացքին, կամ անհրաժեշտ է օրինակ բերելու, համեմատելու և այլն: Չէինք ցանկանա, որ դու այս հոդվածից եզրակացնեիր, որ մենք չենք սիրում 2Pac-ի երաժշտությունը/տեքստերը կամ նման այլ բաներ (չնայած եթե եզրակացնես էլ, ոչինչ), նա մեզ համար դասվում է նույն շարքում..ը..ը... բոլորի հետ:

"Ոճերի մասին"
Կհանդիպեն նաև այլոք (հավանական է, որ նախորդների մեջ), որ կփորձեն բաժանել ռեփը "ոճերի" ինչպիսիք են ` Գանգստա, East ու West (Ուեստտ :) կոստեր և այլն, չնայած դա վատ չի, բայց համարում ենք անիմաստ:
Նայիր այս հոդվածի վերնագիրը,........, նայեցի՞ր, եզրակացրու..........եզրակացրի՞ր, լավ է, հոսով եմ եզրակացնում ես նույնը ինչ որ մենք: Իսկ մենք
հետևյալն ենք եզրակացնում, մենք Երևանում ենք (Գորիսում, Դիլիջանում,.. կարևոր չէ) նախ ոչ մի east, և առավել ևս west կոստեր մենք չունենք, ու չէինք էլ կարող ունենալ (Ուշադրություն. տնային աշխատանք, փորձիր ինքնուրույն կռահել, թե ինչո՞ւ մենք չենք կարող ունենալ East կամ West cost: Ցուցում` եթե դժվարանաս փորձիր օգտվել Աշխարհի Քարտեզից ), ինչ վերաբերվում ա Գանգստաին, ինչ ասեմ, եթե դու ինձ ցույց տաս քո երգերից, որտեղ դու տարածում ես, կամ գովաբանում ռասիզմը, սպանությունը, բռնությունը, բռնաբարությունը, արյուն ու ցավ (ցանկալի է այս ամենը նույն երգի մեջ և հնարավորինս շատ), ապա այո դու գրում ես ԳԱնգստԱ:

Հ.Գ.
ՀՀ.Սահմանադրություն, Հոդված 47`
"Արգելվում է
իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու ;նպատակով:"


Վերջաբան:
Եթե դու ;հենց այն ;մարդն ես, ում մենք հաճախակի շեշտեցինք այս էջում, միաժամանակ վստահ ես, որ 2Pac-ը չես, և այսքանից հետո շարունակում ես քոնը պնդել, ապա քեզ խորհուրդ ենք տալիս սեղմեն այստեղ:
©2007 hiphopcenter.narod.ru
Կապվել` hiphopcenter@mail.ru

Используются технологии uCoz